Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մեդվեդևան ձախողեց առաջնությունը

Մեդվեդևան ձախողեց առաջնությունը
25.12.2018 | 01:45

Կանանց մենասահքի մասով ավարտվեց գեղասահքի Ռուսաստանի առաջնությունը, ավարտվեց դեռահաս մարզուհիների բացահայտ առավելությամբ (Ռուսաստանինը միակն է, որտեղ կանանց կողքին թույլատրվում է դեռահասների մասնակցությունը): Առաջնությունը բացառիկ է նրանով, որ հաղթող եռյակից և ոչ մեկը, տարիքային ցենզի պատճառով, չի կարող մասանակցել Եվրոպայի ու աշխարհի առաջիկա առաջնություններին: Ինչևէ: 229,79 միավորով չեմպիոն է հռչակվել Աննա Շչերբակովան, նրանից ընդամենը 0,08-ով է հետ մնացել Ալեքսանդրա Տրուսովան, երրորդը Ալյոնա Կոստորնայան է՝ 226,54 միավոր:


Առաջնության արդյունքներով մեծահասակների առաջիկա մրցաշարերին մասնակցելու իրավունք են ձեռք բերել չորրորդ ու հինգերորդ տեղերը գրաված Ստանիսլավա Կոնստանտինովան ու օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան (կարճ ծրագրում եղել է առաջինը, ազատում՝ 12-րդը): Երրորդ մասնակցին ընտրել է մարզչական խորհրդը, կանգ առնելով Սոֆյա Սամոդուրովայի թեկնածության վրա, որը, ի դեպ, առաջնությունում ցույց է տվել վեցերորդ արդյունքը: Այնպես որ զուտ մարզական տեսանկյունից ամեն ինչ արդարացի է:
Հիշեցնենք, որ կարճ ծրագիրը կատարելապես ձախողելուց հետո (14-րդ տեղ), աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան ազատ ծրագրում ցույց է տվել չորրորդ արդյունքը, ինչը հանրագումարում նրան ապահովել է յոթերորդ տեղը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ